Հասարակություն

Վրաստանում գլխատել են Իոսիֆ Ստալինի արձանը

Վրաստանում գլխատել են Իոսիֆ Ստալինի արձանը

Վրաստանի Վարիանի գյուղում կանգնեցված Իոսիֆ Ստալինի՝ բազմիցս այլանդակված հուշարձանն այս անգամ գլխատվել է անհայտ վանդալների կողմից: Այս մասին գրել է Vesti-ն։

 

Գյուղի մի քանի բնակիչների կողմից սեփական միջոցներով կանգնեցված հուշարձանն առաջին անգամ վնասվել է բացումից մի քանի օր անց՝ 2022 թվականի փետրվարին. նախ արձանը պատվել է կարմիր ներկով, իսկ հետո՝ «մուրճերով ծեծի ենթարկվել»։

 

Որոշ ժամանակ անց պատվանդանը վերականգնվել է, սակայն հունիսի 12-ի գիշերը հուշարձանը կրկին դարձել է վանդալների թիրախը, որոնք այն թողել են առանց գլխի։

 

Վարիանին Գորիից 13 կիլոմետր հեռավորության վրա է։ Գյուղը՝ Գորին, Կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար Իոսիֆ Ստալինի (Ջուղաշվիլիի) ծննդավայրն է։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250