ՌԴ ՊՆ–ն կամավորների մասին հրամանի շրջանակում պայմանագիր է ստորագրել «Ախմատ» ջոկատի հետ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը կամավորների մասին հրամանի շրջանակում առաջին պայմանագիրն է ստորագրել «Ախմատ» ջոկատի հետ: Այս մասին հայտնել են ռազմական գերատեսչությունից, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

 

Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրաման էր ստորագրել, որով սահմանվել էր կամավորական կազմակերպությունների ծառայողական գործունեության կազմակերպման կարգը: Ըստ փաստաթղթի՝ բոլոր կամավորական ջոկատները մինչև հուլիսի 1-ը պայմանագրեր կկնքեն պաշտպանության նախարարության հետ։ Դա կբարձրացնի միացյալ զորախմբի կազմում կամավորական կազմավորումների կիրառման արդյունավետությունը։

 

«Կամավորական կազմակերպությունների ծառայողական գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հրամանի իրականացման շրջանակներում պայմանագիր է կնքվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության և «Ախմատ» կամավորական ջոկատի միջև, որը պատրաստել է Ռուսաստանի հատուկ նշանակության համալսարանը», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Ինչպես պարզաբանել են նախարարությունում, պայմանագիրը, որը սահմանում է «Ախմատ» կամավորական ստորաբաժանումների իրավական կարգավորումը և գործունեությունը հատուկ ռազմական գործողության գոտում, ինչպես նաեւ կամավորների ևնրանց ընտանիքների անդամների վրա սոցիալական պաշտպանության և աջակցության պետական միջոցառումների տարածումը, ստորագրել են ՌԴ ԶՈւգլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսեյ Կիմը և Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանի տնօրեն Ադամ Դաշաևը:

 

Ինչպես նշել է Կիմը, այսօր ՀՕՊ գոտում զինված ուժերի ստորաբաժանումների հետ համատեղ մասնակցում են բավականին մեծ թվով ստորաբաժանումներ, կամավորական ջոկատներ ևայլ զինվորական կազմավորումներ:

 

«Գերագույն գլխավոր հրամանատար Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի և պաշտպանության նախարարի ղեկավարությամբ կամավորական կազմավորումների կիրառման արդյունավետությունը բարձրացնելու համար հրաման է տրվել, որը սահմանում է բոլոր կամավորական ջոկատների ծառայողական գործունեության կարգը», - հավելել Է գեներալը:

 

Նա հույս է հայտնել, որ հետագայում կամավորական մյուս ջոկատները նույնպես կստորագրեն նման պայմանագրեր:

Այս պայմանագիրը, ըստ ՊՆ պաշտոնյաների, կամավորական ստորաբաժանումների և ջոկատների անդամներին տալիս է նույն ՊՆ զինծառայողի կարգավիճակ։

 

Հավելենք, որ հատուկ նշանակության «Ախմատ» խումբը ձևավորվել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի ղեկավարությամբ: Մեկ տարի երեք ամսվա ընթացքում ստորաբաժանումը պատրաստել և առաջնագիծ է ուղարկել տասնյակ հազարավոր կամավորների։