Փարիզի քաղաքապետարանը բնակիչներին առաջարկել է սովորել գոյակցել առնետների հետ
Փարիզի քաղաքապետարանը քաղաքաբնակներին առաջարկել է սովորել գոյակցել առնետների հետ, գրում է Kp.ru-ն։
Իշխանությունները վեց տարի շարունակ փորձում են պայքարել կրծողների դեմ՝ այդ նպատակին միլիոնավոր եվրոներ հատկացնելով։ Սակայն ձեռնարկված միջոցները ոչ մի արդյունք չեն տալիս։ Այդ իսկ պատճառով որոշվել է ստեղծել առնետների հետ «համակեցության» աշխատանքային խումբ։ Փարիզի քաղաքապետի առողջապահության գծով օգնական Անն Սույրիի խոսքով՝ ստեղծված հանձնաժողովի նպատակն է լինելու արդյունավետ լուծում գտնել առնետների հետ կապված խնդիրների համար՝ նվազագույնի հասցնելով փարիզցիների անհարմարությունը։
Առաջին հերթին նրանք կենտրոնանալու են մեծ թվով կրծողների առաջացման պատճառների կանխարգելման, վնասատուների նկատմամբ «նախապաշարումների դեմ պայքարի», ինչպես նաև բնակիչներին կրթելու վրա։
Նշվում է, որ առնետների ներխուժման հիմնական պատճառը գետնի վրա թափոնների առատությունն է։ Ահա թե ինչու սկզբում հանձնաժողովի առջեւ խնդիր էր դրվել Փարիզի բնակիչներին սովորեցնել փողոցներում աղբ չթափել։ Միաժամանակ Սույրին նշել է, որ առնետները «հանրային առողջության համար խնդիր չեն ներկայացնում»։






























