Ռազմական

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի զինված ուժերը գյուղ են գրավել. գերի վերցրել ռուս զինվորների

Ուկրաինական բանակի ստորաբաժանումներից մեկը հայտնել է Բլագոդատնոեի ազատագրման մասին, որը գտնվում է Դոնեցկի մարզում։ Այս մասին հայտնում է rbc.ua-ն: Օլեքս Դովբուշի անվան 68-րդ բրիգադից տեղեկացրել…

Ուկրաինական բանակի ստորաբաժանումներից մեկը հայտնել է Բլագոդատնոեի ազատագրման մասին, որը գտնվում է Դոնեցկի մարզում։ Այս մասին հայտնում է rbc.ua-ն:

 

Օլեքս Դովբուշի անվան 68-րդ բրիգադից տեղեկացրել են, որ ազատագրման գործողության ընթացքում «հաջողվել է գերել ռուս զինվորականներին»։

 

Բրիգադը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են զինվորականները մտնում խարխուլ շենք և դրա վրա դնում Ուկրաինայի դրոշը:

 

Բլագոդատնոյեն գտնվում է Վելիկա Նովոսելկա բնակավայրի մոտ, որտեղ, ըստ ռուսական և ուկրաինական աղբյուրների, շարունակվում է Ուկրաինայի զինված ուժերի գրոհը։

 

Այս տարածքը գտնվում է Դոնեցկի և Զապորոժիեի շրջանների սահմանի մոտ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250