ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մերձազովյան» նավի անձնակազմը հետ է մղել Ուկրաինական ծովային դրոնների հարձակումը
«Մերձազովյան» ռուսական նավի անձնակազմը վեցփողանի ԱԿ–360Մ ինքնաձիգերով Սև ծովում ոչնչացրել է իրենց վրա հարձակված առանց նավաստիի ուկրաինական մոտորանվակները։ Հայտնում է ria.ru-ն:
Կադրերում երևում է այդ սարքերից մեկի մոտենալը նավին, ինչպես նաև ԱԿ–360Մ ինքնաձիգերից արձակված կրակը։ Տեսանյութում պատկերված է նաև այդ սարքերից մեկի խոցման և պայթեցման պահը։
Ավելի վաղ, ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն անհաջող կերպով փորձել են 6 ծովային արագընթաց մոտորանավակով գրոհել Սևծովյան նավատորմի «Մերձազովյան» նավը։ Այն ապահովում է «Թուրքական հոսք» և «Երկնագույն հոսք» գազատարների անվտանգությունը։
Գերատեսչության տվյալներով` գրոհը հետ մղելու ընթացքում բոլոր մոտորանավակները ոչնչացվել են Սևաստոպոլ քաղաքից 300 կմ հարավ–արևելք գտնվող ռուսական նավի կանոնավոր սպառազինության միջոցով։
Նշվում է, որ տուժածներ չկան, նավն էլ չի վնասվել։
Բացի այդ, հարձակման պահին Սև ծովի կենտրոնական հատվածում օդում աշխատել է ԱՄՆ ՌՕՈւ ՌՔ–4Բ «Global Hawk» ռազմավարական հետախուզական անօդաչու թռչող սարքը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում. monumentwatch.org
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է. «Ինչպես հստակ երևում է «...
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ–ն կիկին ապատեղեկատվություն է տարածել` Արցախում ՊԲ ստորաբաժանումներ կրակ չեն բացել Մարտունու շրջանի օկուպացվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի զինված ուժերը գյուղ են գրավել. գերի վերցրել ռուս զինվորների
Ուկրաինական բանակի ստորաբաժանումներից մեկը հայտնել է Բլագոդատնոեի ազատագրման մասին, որը գտնվում է Դոնեցկի մարզում։ Այս մ...
Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. Արցախի ՊԲ
Հունիսի 10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանե...