Լեհաստանից՝ «Հյուսիսային հոսքերի» պայթեցման մեջ երկրի մասնակցության վերաբերյալ լուրերի մասին
Լեհաստանում հերքել են «Հյուսիսային հոսքերի» պայթեցման հետ երկրի կապի մասին տեղեկությունը։
Նախօրեին The Wall Street Journal թերթը հայտնել էր, որ Լեհաստանի տարածքն օգտագործվել է դիվերսիա իրականացնելու համար։
«Լեհաստանը որևէ առնչություն չի ունեցել «Հյուսիսային հոսք-1»-ի և «Հյուսիսային հոսք-2»- ի պայթյունների հետ։ Շատ ամիսներ շարունակ տարբեր տեսություններ և վարկածներ են տարածվել։ Դա հիշեցնում է տեղեկատվական աղմուկի մարտավարությունը, որի նպատակն է խեղաթյուրել իրադարձությունների իրական պատկերը»,-Twitter-ում գրել է Լեհաստանի հատուկ ծառայությունների աշխատանքը համակարգող նախարարի մամուլի քարտուղար Ստանիսլավ Ժարինը։
Նմանատիպ հոդվածներ
Ո՛չ շարժական, ո՛չ անշարժ գույք. հրապարակվել է վարչապետի հայտարարագիրը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի...
ՀՀ փոխվարչապետի գրասենյակն անդրադարձել է ադրբեջանական կողմի հայտարարությանը
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարության...
«Այդ հրամանների հեղինակը ես եմ, և շատ տարօրինակ է, որ հետաքրքիր չեն այդ հրամանի նպատակները». Թորոսյան
Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության հասցեագրման խաղաղություն պատկերաց...
«Դա կլինի հնարավոր է ամբողջ աշխարհի ոչնչացումը. ես կարող եմ կանխել դա». Թրամփ
ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ միայն ինքը կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը, ո...