Իտալիայի ԱԳ նախարարն ասել է՝ երբ կորոշվի ՆԱՏՕ-ի կազմում Ուկրաինայի ընդգրկման հարցը
ՆԱՏՕ-ի կազմում Ուկրաինայի ընդգրկման հարցը կորոշվի ռազմական կոնֆլիկտի ավարտից հետո։ Այս մասին la Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է Իտալիայի ԱԳ նախարար, փոխվարչապետ Անտոնիո Տայանին։
«Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ կորոշենք Ուկրաինայի` այդ կառույցին միանալու ճանապարհը։ Սա կարևոր քայլ է, քանի որ Կիևը կարող է ներգրավվել միջազգային որոշումներում»,– ընդգծել է նախարարը։
Անդրադառնալով Ուկրաինային տրամադրվող իտալական օգնության հարցին` Տայանին ասել է, որ Հռոմն անում է այն, ինչ անհրաժեշտ է։
«Մենք F-16 չենք ուղարկում միայն նրա համար, որովհետև չունենք, նույն պատճառով էլ մենք չենք կարող ամառային վերապատրաստումներն անցկացնել այդ ինքնաթիռներով։ Մեր փաթեթում ներառված են ռազմամթերք, համազգեստ, զրահաբաճկոն և զինամթերք»,– ասել է նա։ Իտալիայի ԱԳ նախարարը նաև նշել է, որ Հռոմն աջակցում է, որպեսզի Ուկրաինան մուտք գործի ԵՄ։
Նմանատիպ հոդվածներ
Ո՛չ շարժական, ո՛չ անշարժ գույք. հրապարակվել է վարչապետի հայտարարագիրը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2022 թվականի գույքի, եկամուտների, ծախսերի...
ՀՀ փոխվարչապետի գրասենյակն անդրադարձել է ադրբեջանական կողմի հայտարարությանը
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն անդրադարձել է Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի այն հայտարարության...
«Այդ հրամանների հեղինակը ես եմ, և շատ տարօրինակ է, որ հետաքրքիր չեն այդ հրամանի նպատակները». Թորոսյան
Առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեր հայրենակիցների իրավունքների և անվտանգության հասցեագրման խաղաղություն պատկերաց...
«Դա կլինի հնարավոր է ամբողջ աշխարհի ոչնչացումը. ես կարող եմ կանխել դա». Թրամփ
ԱՄՆ նախկին հանրապետական նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ միայն ինքը կարող է կանխել երրորդ համաշխարհային պատերազմը, ո...