Թել Ավիվում տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել ԼԳԲՏՔ համայնքի «հպարտության շքերթին»
Թել Ավիվում հինգշաբթի՝ հունիսի 8-ին, սկսվել է ամենամյա «հպարտության շքերթը»։ Քաղաքի պաշտոնյաների տվյալներով՝ ԼԳԲՏՔ համայնքի կողմնակիցների երթին մասնակցել է մոտ 150 հազար մարդ, գրում է DW-ն։
Այն իր տեսակի մեջ ամենամեծ իրադարձությունն է Մերձավոր Արևելքում, որը գրավում է հազարավոր մարդկանց ամբողջ աշխարհից: Այս տարի հիմնական իրադարձությունները կլինեն երկու օրվա ընթացքում։
Թել Ավիվի հպարտության շքերթը, 25-րդն է անընդմեջ և տեղի է ունենում Իսրայելում հասարակական լարվածության աճի ֆոնին: Հունվարի կեսերից երկրում պարբերաբար բողոքի զանգվածային ցույցեր են անցկացվում վարչապետ Բենիամին Նեթանյահուի կառավարության կողմից խրախուսվող դատաիրավական բարեփոխումների դեմ։
ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչները մտավախություն ունեն, որ առաջարկվող փոփոխությունները կոտնահարեն իրենց իրավունքները։ Իսրայելի կառավարության մի քանի նախարարներ, որոնք համարվում են ամենաաջերը երկրի պատմության մեջ, բացահայտ հոմոֆոբ են:
Նմանատիպ հոդվածներ
Որոնվում է երեխա առևանգելու կասկածանքով․ անհապաղ դիմեք ոստիկանություն, եթե գիտեք գտնվելու վայրը․ Օվսաննա Հովսեփյան
Լուսանկարում պատկերված տղամարդը ոստիկանության կողմից որոնվում է երեխա առևանգելու կասկածանքով։ Այս մասին ֆեյսբուքյան իր է...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Հարսանիք՝ շրջափակված Արցախում․ հովհարային անջատման ժամ
Արցախի տեղեկատվական շտաբի լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը լուսանկարներ է հրապարակել ու գրել. «Հարսանիք շրջափակ...
Սուդանում երկու հայ կին սովամահ են եղել․ պաշտոնական Երևանը հաստատում է․ ԶԼՄ
ՀՀ արտգործնախարարությունն, ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցման, հաստատում է՝ հունիսի 10-ին Սուդանի մայրաքաղաք Խ...
Հուրգադայի բոլոր լողափերը կփակվեն շնաձկան մահացու հարձակման պատճառով
Եգիպտոսում Կարմիր ծովի նահանգապետարանի իշխանությունները որոշել են փակել Հուրգադայի բոլոր լողափերը շնաձկան հարձակման հետև...