Ի՞նչ են քննարկել Արայիկ Հարությունյանն ու Ռուբեն Վարդանյանը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է Ռուբեն Վարդանյանի «Արցախի անվտանգության եւ զարգացման ճակատ» հանրային շարժման խորհրդի ներկայացուցիչներին։ Նախաձեռնողը եղել է ԱՀ նախագահը, առիթը՝ ճակատի մեկ օր առաջ տարածած հայտարարությունը, որով ասում էին, թե անթույլատրելի է կարմիր գծի խախտումը:
Խոսքն ադրբեջանական անցակետով Ստեփանակերտ-Գորիս ուղեւորափոխադրման մասին է։ Շեշտել էին, որ կատարվածն Արցախի նախագահի հայտարարած կարմիր գծի՝ Հայաստանի հետ անխափան կապի ապահովման խախտում է։
Մեզ մանրամասներ են հայտնի դարձել փակ հանդիպումից․ Արայիկ Հարությունյանը խուսափողական պատասխաններ է տվել, չի հստակեցրել, թե կոնկրետ ով է նման բան որոշել: Նշել է, որ հազարավոր մարդիկ դժգոհում են, որ Հայաստանի հետ կապը չի ապահովվում, հատկապես հիվանդներ տեղափոխելու համար, չնայած Կարմիր խաչը ռուս խաղաղապահների օգնությամբ հոգում է այդ հարցը: Ասել է, որ ուսանողներից է դիմումներ ստանում, եւ չեն կարող հավերժ շրջափակված մնալ։
Շարժման անդամները պնդել են, որ հստակ հայտարարի, թե ով է կայացրել ուղեւորափոխադրման մասին որոշումը, Հարությունյանն ասել է, որ Անվտանգության խորհրդում են քննարկել դա, եւ ինքը, պետնախարարը եւ կառավարությունն էլ են հակված դրան։ Ռուբեն Վարդանյանի թիմակիցները հեռացել են որոշմամբ, որ առաջիկա օրերին կքննարկեն իրենց անելիքները՝ իրենց ասվածի հետ կապված»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ․ Իրանում ՀՀ դեսպան
Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել իրանական «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին։ ՀՀ արտաքին գործերի նախա...
Ադրբեջանը թիրախավորված կրակ է վարել Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ս...
Հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր. Արմեն Գրիգորյան
Քիշնեւում սահմանների դելիմիտացիայի հարցով մենք որոշակի առաջընթաց ունեցել ենք, չենք կարող ասել, որ վերջնական լուծված է այ...
Երասխի մետաղաձուլարանի մասին ՀՀ ՇՄՆ-ի պարզաբանումը՝ ի պատասխան Ադրբեջանի հայտարարության
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտ...