Հասարակություն

Եթե տեսնենք, որ իրենք անպատիժ են, անցնելու ենք ինքնապաշտպանության․ Ֆիրդուսի բնակիչներ․ «Իրավունք»

Եթե տեսնենք, որ իրենք անպատիժ են, անցնելու ենք ինքնապաշտպանության․ Ֆիրդուսի բնակիչներ․ «Իրավունք»

«Կառավարության դիմաց երեկ հերթական բողոքի ակցիա իրականացրին Ֆիրդուսի թաղամասի բնակիչները»: Այս մասին գրում է «Իրավունք» թերթը:

 

«Ըստ բնակիչների` իրենց տների հարցով դատական նիստ է տեղի ունեցել, որտեղ դատավոր Մուրադ Հովակիմյանը հիացմունքով լսել է հայցվոր կողմին, իսկ պատասխանող կողմին անտեսել է: Խնդիրն այն է, որ ֆիրդուսցիների տները համարվել է գերակա շահ, քանդում են, իսկ բնակիչները հարց են բարձրացնում` ո՞րն է այստեղ գերակա շահը:

 

«Եթե կառավարությունը այս ամենն աչքաթող անի, դա բերելու է անդառնալի դեպքերի, որովհետեւ, եթե մենք տեսնենք, որ իրենք անպատիժ են, անցնելու ենք ինքնապաշտպանության: Հետո չասեք` էսինչ բանը անօրեն է: Դուք ոչ մի օրենք չեք պահում: Մենք էլ մեր ձեւով պաշտպանելու ենք մեր սեփականությունը», - զգուշացրեց բնակիչներից մեկը»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250