Աշոտ Փաշինյանը կողմ է, որ Գայանե Հակոբյանը լինի ազատության մեջ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ կա փոփոխություն. ըստ էության` նրա և Գայանե Հակոբյանի` արդեն նախկին պաշտպանների դիրքորոշումը համընկել է։ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դռնփակ նիստի ընդմիջմանը լրագրողների հետ զրույցում այս մասին ասել է փաստաբան Հովսեփ Սարգսյանը։
«Աշոտ Փաշինյանը կողմ է, որ Գայանե Հակոբյանը լինի ազատության մեջ»,– ասել է նա։
Նշենք, որ Գայանե Հակոբյանը հրաժարվել է պաշտպաններից։ Պաշտպան Գեորգի Մելիքյանը լրագրողներին ասել էր, որ իրենց (պաշտպանների) և Գայանե Հակոբյանի միջև կա հակասություն, որը հիմնականում վերաբերում է պաշտպանական կողմի մարտավարությանը։






























