Մինսկում կհանդիպեն ՀԱՊԿ երկրների ԱԳՆ ղեկավարները
Հունիսի 19-20-ը Մինսկում տեղի կունենա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը։
«2023 թվականի հունիսի 19-20-ը Մինսկում տեղի կունենա ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստը, որի օրակարգում ընդգրկված են միջազգային և տարածաշրջանային իրավիճակի, դրանց զարգացման հեռանկարների հարցերը, ինչպես նաև դրանց ազդեցությումը ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության վրա»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ մանրամասն կդիտարկվի նաև այլ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի և ՇՀԿ-ի հետ ՀԱՊԿ-ի համագործակցության թեման։
ՀԱՊԿ անդամ երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների տեղակալները մայիսի վերջին խորհրդակցություններ են անցկացրել Նախարարների խորհրդի նախապատրաստման շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ․ Իրանում ՀՀ դեսպան
Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել իրանական «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին։ ՀՀ արտաքին գործերի նախա...
Հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր. Արմեն Գրիգորյան
Քիշնեւում սահմանների դելիմիտացիայի հարցով մենք որոշակի առաջընթաց ունեցել ենք, չենք կարող ասել, որ վերջնական լուծված է այ...
Ալիևն ու Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Անկարայում Թայիփ Էրդողանի...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցո...