Լրացել է Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետը. ԶԼՄ
Մինչ դատարաններում տարիներով ընթանում է Հայաստանի երկու նախկին նախագահների դատաքննությունը, պարզվում է, որ լրացել է և՛ Ռոբերտ Քոչարյանին, և՛ Սերժ Սարգսյանին վերագրվող ենթադրյալ հանցանքների վաղեմության ժամկետը։ Իսկ այս դեպքում, երբ հանցանքի ժամկետից որոշ ժամանակ անց մեղադրյալին առաջարկում են դադարեցնել քրեական հետապնդումը առանց պատժի կրման՝ մեղադրյալը ո՛չ արդարացվում է, ո՛չ էլ՝ մեղավոր ճանաչվում։ Այս մասին գրել է «Ազատությունը»։
Չնայած դատարանները Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին դեռ չեն առաջարկել փակել գործերը վաղեմության հիմքով, բայց նրանց պաշտպանական թիմերը հայտնում են, որ պաշտոնաթող նախագահները չեն համաձայնի այս տարբերակին։
Վառելանյութի գործով պետբյուջեից մոտ կես միլիարդ դրամ հափշտակելը կազմակերպելու համար մեղադրվող Սերժ Սարգսյանն արդարացում է պահանջում, այսօր էլ հերթական դատական նիստից հետո հայտարարեց փաստաբան Ամրամ Մակինյանը։
«Ոչ թե համարում եմ շինծու մեղադրանքը, այստեղ չկա ընդհանրապես հանցագործության դեպք», - ասել է Մակինյանը։
Նախկին նախագահի մյուս փաստաբան Ռուբեն Հակոբյանն ասում է՝ Սարգսյանի հետ այս հարցը չեն էլ քննարկել, դատարանն էլ, ըստ էության, չի խոսել վաղեմության ժամկետը լրանալու մասին՝ իմանալով Սարգսյանի դիրքորոշումը։
«Մենք երբևէ այդ հարցը չենք քննարկել. թե վաղեմություն կլինի, թե որևէ այլ.... ոչ արդարացման հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ հարց չի քննարկվել, որովհետև այս դեպքում չի կարող նման հարց քննարկվել։ Մենք պայքարում ենք միմիայն արդարացման դատական ակտ կայացնելու ուղղությամբ», - ասել է Հակոբյանը։
3 միլիոն դոլար կաշառք ստանալու գործով մեղադրվող Ռոբերտ Քոչարյանին ևս դատարանը նման առաջարկ չի արել։ Փաստաբան Հայկ Ալումյանի խոսքով, քիչ հավանական է, որ երկրորդ նախագահը որոշի դադարեցնել քրեական հետապնդումն առանց արդարացման հասնելու։
«Ես պարոն Քոչարյանի փոխարեն իրավունք չունեմ ասել, նշանակություն ունի միայն մեղադրյալի համաձայնությունը։ Մինչև այս պահն ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ քիչ հավանական է, որ նախընտրվի այդ տարբերակը», - նշել է Ալումյանը։
Ստացվում է, որ վաղեմության ժամկետի չկիրառման դեպքում դատարանները կշարունակեն քննել գործերը։ Երրորդ նախագահի փաստաբան Հակոբյանի խոսքով, այս դեպքում երկու ելք կա՝ կամ կկայացվի արդարացման որոշում, կամ էլ մեղադրական դատավճիռ։ Բայց եթե անգամ դատարանները մեղավոր ճանաչեն պաշտոնաթող նախագահներին, նրանք, միևնույն է, չեն ազատազրկվի։
«Դատական ակտ է կայացվում պատժի կրումից ազատումը», - ասել է Ռուբեն Հակոբյանը։
Մանրամասները` կայքում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ․ Իրանում ՀՀ դեսպան
Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել իրանական «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին։ ՀՀ արտաքին գործերի նախա...
Ալիևն ու Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Անկարայում Թայիփ Էրդողանի...
Ադրբեջանը թիրախավորված կրակ է վարել Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ս...
Հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր. Արմեն Գրիգորյան
Քիշնեւում սահմանների դելիմիտացիայի հարցով մենք որոշակի առաջընթաց ունեցել ենք, չենք կարող ասել, որ վերջնական լուծված է այ...