
Կախովկայի ՀԷԿ-ի շուրջ իրավիճակը լուրջ է. սակայն խուճապի հիմքեր ներկայում չկան. Գրոսի

ՄԱԳԱՏԷ-ն ընդունում է, որ Կախովկայի ՀԷԿ-ի շուրջ իրավիճակը լուրջ է, սակայն խուճապի հիմքեր ներկայում չկան: ՌԻԱ Նովոստիին հայտնել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին:
«Մենք կցանկանայինք այստեղ ճիշտ հավասարակշռություն գտնել։ Մենք չենք ուզում բորբոքելը վիճակը, խուճապ տարածել, որովհետև դրա համար հիմք չկա։ Միևնույն ժամանակ, դա լուրջ իրավիճակ է։ Մենք նաև չենք ուզում թերագնահատել այն` ասելով, թե խնդիր չկա»,-ասել է նա։
Հիշեցնենք՝ հունիսի 6-ին փլուզվել է Խերսոնի մարզում գտնվող Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ամբարտակը։ ՀԷԿ-ի գնդակոծության համար Ուկրաինան և Ռուսաստանը մեղադրում են մեկը մյուսին: