ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գլենդելում ԼԳԲՏ համայնքի ու աշակերտների ծնողների միջև բախումներ են եղել
Գլենդելում բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների միջև։ Տեղեկությունը հաղորդում է abc7.com-ը: Սպասվում էր, որ պետք է տեղի ունենա Գլենդելի միացյալ դպրոցական շրջանի խորհրդի նիստ, որը պետք է քվեարկեր հունիսը «հպարտության ամիս» ճանաչելու հարցը: Աշակերտների ծնողները ցույց են կազմակերպել՝ բողոքելով ԼԳԲՏ թեմայով դպրոցական ծրագրից։
Ըստ Գլենդելի ոստիկանակության՝ երեք մարդ ձերբակալվել է տարբեր մեղադրանքներով, այդ թվում՝ ոստիկաններին խոչընդոտելու համար: Բողոքի ակցիային մասնակցել է մոտ 500 մարդ։
«Թեև բողոքի ակցիաների մեծ մասը խաղաղ էր, անձանց մի փոքր խումբ ագրեսիվ վարքագիծ է դրսևորել և վտանգ ներկայացրել հանրային անվտանգության համար», - ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են, որ նահանգի ուսումնական ծրագիրը և, հետևաբար, Գլենդելի միացյալ դպրոցական շրջանի քաղաքականությունը՝ ԼԳԲՏ խնդիրների հետ կապված, խախտում է իրենց ծնողական իրավունքները:
Ուրբաթ օրը տասնյակ ծնողներ ցույց էին կազմակերպել հյուսիսային Հոլիվուդի Սաթիքոյի տարրական դպրոցի մոտ՝ ի նշան «Հպարտության ամսվա» համաժողովի դեմ բողոքի: Բողոքի ակցիան կազմակերպող ծնողներն ասել են, որ չեն դատապարտում ԼԳԲՏՔ+ համայնքը, այլ ցանկանում են իրավունք ունենալ որոշել, թե ինչ և երբ են իրենց երեխաները սովորելու այդ թեմայով:
Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կենդանու հանդեպ կրկին դաժան են վարվել
Auroranews-ն ահազանգ է ստացել, որ երեկ ժամը 20։30- ի սահմաններում Չարենցավանում տեղի է ունեցել կենդանու հանդեպ հերթական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հռոմից Երևան ժամանած քաղաքացու ստամոքսից ու հաստ աղիքից թմրանյութի պարկեր են հայտնաբերվել
ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության Զվարթնոց բաժնի և Արևմտյան մաքսատուն վարչության ուղևորների մաքսային հսկողու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ապրում ենք շոգ երկրում, պլյոնկաները պոկած վարելով՝ վառվում ենք». վարորդները բողոքի ակցիա են անում
Մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%. ինչպես հայտնել էինք, այս մասին օրեր...
Երևանում զինծառայողը ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է
Երեկ՝ հունիսի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում Հերացու անվան թիվ 1 համալսարանակա...