Ռուսաստանի ԱԽ քարտուղարը ներկա կլինի Մինսկում ՀԱՊԿ-ի հանդիպումներին
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Մինսկում կմասնակցի Ռուսաստանի և Բելառուսի Անվտանգության խորհուրդների, ինչպես նաև ՀԱՊԿ-ի կազմակերպած միջոցառումներին։
Ինչպես հայտնում է ТАСС-ը, հղում անելով ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայության հայտարարությանը, հունիսի 7-ին երկու երկրների գերատեսչությունների միջև խորհրդակցություններ կանցկացվեն։ Նախատեսվում է, որ Պատրուշևը կբանակցի նաև Բելառուսի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ։
Հունիսի 8-ին նախատեսված է ՀԱՊԿ երկրների Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը։
Մայիսի վերջին ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ քննարկել է Միութենական պետության անվտանգության հայեցակարգը։
Ավելի վաղ ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել էր, որ Ռուսաստանի և Բելառուսի հարաբերություններն իսկապես դաշնակցային են։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ․ Իրանում ՀՀ դեսպան
Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել իրանական «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին։ ՀՀ արտաքին գործերի նախա...
Հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր. Արմեն Գրիգորյան
Քիշնեւում սահմանների դելիմիտացիայի հարցով մենք որոշակի առաջընթաց ունեցել ենք, չենք կարող ասել, որ վերջնական լուծված է այ...
Ալիևն ու Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Անկարայում Թայիփ Էրդողանի...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցո...