Դատախազների սենյակները հսկողության տակ են եղել. մանրամասներ․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչո՞ւ են պաշտոնից ազատվել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի քրեական գործերը հսկող դատախազները:
«Ժողովուրդ» օրաթերթին դատախազության համակարգից լուրեր հասան առ այն, որ դատախազների սենյակները օպերատիվ հսկողության տակ են եղել, ինչի արդյունքում, ըստ համակարգում տարածված լուրերի, դատախազները, անգամ իմանալով այդ մասին, կարծիք են հայտնել՝ «ջանդամ իրենց չեն լսում», ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի մասին վիրավորական արտահայտություններով խոսակցություններ են ունեցել, ինչն էլ դարձել է նրանց՝ համակարգից ազատման պատճառ։
Թե որքանով են համակարգում տարածված այս խոսակցությունները իրական, ցույց կտա ժամանակը, սակայն երեկվանից համակարգում ակտիվ խոսում են այս մասին։ Տարածված լուրերի մասով մեկնաբանություն խնդրեցինք Գլխավոր դատախազությունից, որտեղից ի պատասխան հերքեցին այն։
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատման դիմում են ներկայացրել գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Բաղդասարյանը եւ Կոտայքի մարզի դատախազ Պետրոս Պետրոսյանը, որոնք Ռոբերտ Քոչարյանի՝ «Մարտի 1»-ի գործով մեղադրողներն էին։
Բացի այդ, աշխատանքից ազատման դիմում է գրել նաեւ Սերժ Սարգսյանի գործով դատախազ Արսեն Մարտիրոսյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ․ Իրանում ՀՀ դեսպան
Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել իրանական «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին։ ՀՀ արտաքին գործերի նախա...
Հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր. Արմեն Գրիգորյան
Քիշնեւում սահմանների դելիմիտացիայի հարցով մենք որոշակի առաջընթաց ունեցել ենք, չենք կարող ասել, որ վերջնական լուծված է այ...
Ալիևն ու Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Անկարայում Թայիփ Էրդողանի...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցո...