Ադրբեջանական անցակետով մարդկանց տեղափոխումը թույլ տալով՝ Արցախի իշխանությունը լեգիտիմացնում է այն․ Մետաքսե Հակոբյան
Հակարիի կամրջի ադրբեջանական անցակետով մարդկանց տեղափոխումը թույլ տալով Արցախի իշխանությունը լեգիտիմացնում է այդ կամրջի գործունեությունը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության քարտուղար Մետաքսե Հակոբյանը։
«Մենք այս ամիսների ընթացքում ունեցել ենք ցուրտ ու սոված բազմաթիվ օրեր, անգամ ռուս խաղաղապահների համար է փակ եղել ճանապարհը, բայց մենք պատրաստ ենք եղել զրկանքների, որպեսզի չօգտվենք ճանապարհից, որն անօրեն կերպով փակել է Ադրբեջանը։ Սա հենց ինտեգրման առաջին փուլն է, որն Արցախում սկսվել է, երբ դու պարզում ես քո անձնագիրն ադրբեջանական կողմին, իրենից ստանում թույլտվություն, որովհետեւ տեղեկություն ունենք, որ կան քաղաքացիներ, որոնց վերադարձը մերժվել է։ Ստացվում է, որ Ադրբեջանն է որոշում Արցախից ով գնա դուրս, ով ներս գա, այստեղ որեւէ որոշիչ դեր չունեն Արցախի իշխանությունները, եւ այս պարագայում օգտվել այդ ճանապարհից նշանակում է համաձայնել Ադրբեջանի խաղի կանոններին»,- ընդգծել է արցախցի պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ․ Իրանում ՀՀ դեսպան
Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել իրանական «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին։ ՀՀ արտաքին գործերի նախա...
Հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր. Արմեն Գրիգորյան
Քիշնեւում սահմանների դելիմիտացիայի հարցով մենք որոշակի առաջընթաց ունեցել ենք, չենք կարող ասել, որ վերջնական լուծված է այ...
Ալիևն ու Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Անկարայում Թայիփ Էրդողանի...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցո...