Շոյգուն Կախովկայի ՀԷԿ-ի պայթյունը «ահաբեկչական հարձակում» է որակել
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Կիեւի ռեժիմը ԿախովկայիՀԷԿ-ին հարվածներ է հասցրել, որպեսզի այդ հատվածում թույլ չտա ռուսական զինված ուժերի հարձակումը: Տեղեկությունը հայտնում է RT-ն։
Շոյգուն ուկրաինական գործողություններն անվանել է «ահաբեկչություն»։
ՌԴ ՊՆ նախարարի խոսքով՝ ՀԷԿ-ում տեղի ունեցած գործողությունները հանգեցրել են զգալի տարածքների ջրածածկման:
Հիշեցնենք՝ Հունիսի 6-ի առավոտյան Նովայա Կախովկայի ղեկավարը հայտնելէր ՀԷԿ-ի վրա հարվածների մասին։
Ուկրաինայի «Հարավ» օպերատիվ հրամանատարությունը հայտարարել է, որ Կախովսկայի ՀԷԿ-ը պայթեցրել են ՌԴ-ի զինված ուժերը: Իսկ ռուսական լրատվամիջոցները, վկայակոչելով Խերսոնի մարզի արտակարգ ծառայությունների ներկայացուցչին, ասել էին, որ ուկրաինական կողմից հարվածը հասցվել է, ամենայն հավանականությամբ, «Օլխա» համազարկային կրակի ռեակտիվ համակարգից:
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ` Խոզնավարում. հայկական կողմը կորուստներ չունի. ՀՀ ՊՆ
Հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքե...
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Արցախի ՊՆ հաղորդագրություն է տարածել` նշելով, որ հունիսի 5-ին ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում...
Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք
Հունիսի 8-ին ժամը 02:25-02։35-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադա...
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության...