Մոսկվայում Բելգիայի դեսպանին վճռական բողոք ենք հայտնել․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանում Բելգիայի դեսպան Մարկ Միխելսոնն այսօր Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել։ Նրան բողոքի նոտա են ներկայացրել Բելգորոդի մարզում դիվերսիոն խմբավորումների կողմից բելգիական արտադրության զենքի կիրառման փաստերի կապակցությամբ։
«Հունիսի 6-ին Ռուսաստանի ԱԳՆ է կանչվել Մոսկվայում Բելգիայի դեսպան Միխելսոնը, որին վճռական բողոք է ներկայացվել մայիսի 22-ին Բելգորոդի մարզի տարածքում ահաբեկչական փորձեր կատարած դիվերսիոն խմբավորումների կողմից բելգիական արտադրության զենքի կիրառման բացահայտված փաստերի կապակցությամբ», – նշվում է հրապարակված հաղորդագրությունում։
ՌԴ արտաքին գերատեսչությունն ընդգծել է, որ Մոսկվան կոչ է անում Բրյուսելին աչք չփակել Կիևյան ռեժիմի կողմից ահաբեկիչներին աջակցելու մասին բազմաթիվ վկայություններին։
Դիվանագիտական ներկայացուցչությունը հավելել է, որ ահաբեկիչների թիրախ են դառնում խաղաղ բնակչությունը և ՌԴ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտները։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ․ Իրանում ՀՀ դեսպան
Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել իրանական «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին։ ՀՀ արտաքին գործերի նախա...
Հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր. Արմեն Գրիգորյան
Քիշնեւում սահմանների դելիմիտացիայի հարցով մենք որոշակի առաջընթաց ունեցել ենք, չենք կարող ասել, որ վերջնական լուծված է այ...
Ալիևն ու Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Անկարայում Թայիփ Էրդողանի...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցո...