Միրզոյանը և Դերեք Հոգանը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր
Հունիսի 6-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Դերեք Հոգանի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։
«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր:
Օրեր անց Վաշինգտոնում նախատեսվող քննարկումներին ընդառաջ անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի առանցքային հարցերին, այդ թվում՝ սահմանազատման ու սահմանային անվտանգության ապահովման, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի պատշաճ հասցեագրման շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում հնարավոր առավելագույն որոշակիության ապահովման, մասնավորապես 1975թ. քարտեզի շուրջ հանձնառության կարևորությունը:
Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ամերիկացի գործընկերոջ ուշադրությունն է հրավիրել բանակցային գործընթացին զուգահեռ Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից հնչող ագրեսիվ հռետորաբանության վրա՝ շեշտելով ուժի կիրառման սպառնալիքի բացառման և տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ․ Իրանում ՀՀ դեսպան
Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել իրանական «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին։ ՀՀ արտաքին գործերի նախա...
Հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր. Արմեն Գրիգորյան
Քիշնեւում սահմանների դելիմիտացիայի հարցով մենք որոշակի առաջընթաց ունեցել ենք, չենք կարող ասել, որ վերջնական լուծված է այ...
Ալիևն ու Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Անկարայում Թայիփ Էրդողանի...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցո...