Մեզ թղթի վրա երաշխիքներ են պետք․ Զելենսկին՝ ՆԱՏՕ-ից ակնկալիքների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ակնկալում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքներ ստանալ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում։
«Դա մեզ թղթի վրա է պետք, որ ղեկավարներից մեկը նարատիվ չսկսի այն մասին, որ հանրությունը հոգնում է, տնտեսությունը հոգնում է, մենք չենք կարող համապատասխան ծավալներ տալ։ Ուստի մեզ թղթի վրա երաշխիքներ են պետք»,- աել է նա։
Ավելի վաղ Զելենսկին հրավիրել էր երկրի Ազգային անվտանգության խորհրդի արտակարգ նիստ՝ կապված Կախովկա հիդրոէլեկտրակայանի (Խերսոնի շրջան) ավերածությունների հետ։
Նովայա Կախովկայի վարչակազմի ղեկավար Վլադիմիր Լեոնտևը զգուշացրել է, որ ամբարտակի փլուզման պատճառով դժվարություններ կարող են առաջանալ Ղրիմ մաքուր ջրի մատակարարման հետ կապված։ Միաժամանակ նա հայտարարել է, որ Կախովկայի հիդրոէլեկտրակայանի ավերածությունների հետ կապված հնարավոր ամենասարսափելի արդյունքն անցել է։
Զելենսկին մեղադրել է ռուսական կողմին ՀԷԿ-ը ոչնչացնելու մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը մեծապես կարևորում է Իրանի հստակ դիրքորոշումը ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ․ Իրանում ՀՀ դեսպան
Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանը հարցազրույց է տվել իրանական «Ռահբորդե մոասեր» լրատվական կայքին։ ՀՀ արտաքին գործերի նախա...
Հնարավորություն կա տարեվերջին ունենալ խաղաղության պայմանագիր. Արմեն Գրիգորյան
Քիշնեւում սահմանների դելիմիտացիայի հարցով մենք որոշակի առաջընթաց ունեցել ենք, չենք կարող ասել, որ վերջնական լուծված է այ...
Ալիևն ու Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Անկարայում Թայիփ Էրդողանի...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցո...