ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների ֆիզիկական պատրաստության աստիճանը
Զինծառայողների ատեստավորման գործընթացի շրջանակում՝ հունիսի 6-ին, ԶՈւ ուսումնական կենտրոններում ստուգվել է «Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուների անհատական ֆիզիկական պատրաստության աստիճանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։
Զինծառայողները հանձնել են նորմատիվներ՝ ձգումներ պտտաձողի վրա, 100 մ վազք և 3 կմ վազք վարժաձևերից։
Հաշվի առնելով, որ ուսումնական պատրաստության փուլի ընթացքում խիստ ուշադրություն է դարձվել անձնակազմի ֆիզպատրաստության վիճակի բարձրացմանն ու տոկունության ամրապնդմանը, քննական այս փուլի պահանջները զինծառայողները հիմնականում կարողացել են հաղթահարել առանց դժվարությունների։
Քննությունների ակտիվ փուլն ընթացքի մեջ է։ Առջևում կրակային և մասնագիտական պատրաստության ստուգարքներն են։
[45e6c6f60c6af9538833c5bbbeb7d416.jpg]
[82dcaa3af4a3ccfc72d652e78655da9b.jpg]
[571251db194d0bc99642beb9fcc8204e.jpg]
[4fbfcd361772c5b0d5a0a99983f3ff7a.jpg]
[812060dc738042ccd8a9a1a73b9933b9.jpg]
[8608cc01b4bc2da2d10745222a2ab53f.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ` Խոզնավարում. հայկական կողմը կորուստներ չունի. ՀՀ ՊՆ
Հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքե...
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Արցախի ՊՆ հաղորդագրություն է տարածել` նշելով, որ հունիսի 5-ին ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում...
Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք
Հունիսի 8-ին ժամը 02:25-02։35-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադա...
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության...