Ուկրաինայի ԶՈՒ-ն վերահսկողության տակ է վերցրել Բերխովկա բնակավայրի մի մասը. Պրիգոժին
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել Բերխովկա բնակավայրի մի մասը, որտեղ վերջերս վերախմբավորվել էին ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները։
«Հիմա Բերխովկա բնակավայրի մի մասն արդեն կորել է, զորքերը կամաց-կամաց թաղվում են։ Ամոթ! Շոյգու, Գերասիմով, ես ձեզ հորդորում եմ, որ եկեք ճակատ, ատրճանակներով բանակ հավաքեք, որ նրանք առաջ գնան։ Եկեք, դուք կարող եք: Իսկ եթե չեք կարող, մեռեք որպես հերոսներ»,- ասել է Պրիգոժինը:
Ռուս վերլուծաբան Դմիտրի Նիկոտինը իր թելեգրամյան էջում հրապարակել է լուսանկար և գրառում կատարել.
«Բերխովկան գտնվում է Բախմուտից հյուսիս»,-գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք. Արցախի ՊՆ
Արցախի ՊՆ հաղորդագրություն է տարածել` նշելով, որ հունիսի 5-ին ժամը 10:45-ից ժամը 11։00- ն ընկած ժամանակահատվածում...
Կրակոցներ` Խոզնավարում. հայկական կողմը կորուստներ չունի. ՀՀ ՊՆ
Հունիսի 7-ին՝ ժամը 22:35-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Խոզնավարի հատվածում տեղակայված հայկական դիրքե...
Ադրբեջանի ԶՈւ-ն Արցախում խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զենք
Հունիսի 8-ին ժամը 02:25-02։35-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հյուսիսային ուղղությամբ խախտել է հրադա...
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության...