Հասարակություն
ՌԴ-ում սիդրից թունավորման զոհ է դարձել 10 մարդ
Մահացու թունավորում է եղել սիդրից ՌԴ Ուլյանովսկի և Սամարայի մարզերում: Սիդրը դա մրգահատապտղային թույլ՝ ալկոհոլային գինի է, ստացվում է խնձորահյութի խմորմամբ։
Հաղորդվում է, որ այս պահին հաստատվել է թունավորման 24 դեպք: Հաղորդվում է, որ զոհերի թիվը հասել է10-ի:
ՆԳՆ-ն հայտնել է, որ Ուլյանովսկի շրջանի Դիմիտրովգրադում արդեն առգրավել են 193 տակառ՝ յուրաքանչյուրը 30 լիտր ծավալով, հետազոտվել է 23 վաճառակետ: Ռոսպոտրեբնադզորը զգուշացրել է բնակիչներին այս խնձորօղին խմելու վտանգների մասին:
Քննչական կոմիտեն էլ հայտնել է, որ Սամարայի շրջանից գործարար է ձերբակալվել Ուլյանովսկի շրջանի բնակիչների սիդրից թունավորման գործով:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կիևում տղամարդը փողոցում կրակել է մարդկանց վրա. կան զոհեր
3.5
Նշված ճանապարհահատվածով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում
Ավինյանը նշել է՝ երբ կսկսվի «Հյուսիս-Հարավ» մայրուղու անավարտ հատվածի աշխատանքները
Մի շարք անձանց ձերբակալություններ Մանկավարժական համալսարանում
4.3