ՌԴ-ում կեղծ սիդրից մահացածների թիվն արդեն 16 է

Ուլյանովսկի մարզում կեղծ սիդրի կամ խնձորօղի թունավորումից տուծածների թիվն ավելացել է: Այս պահին հայտնի է, որ 16 մարդ է մահացել, ևս 35 մարդ թունավորման պատճառով հիվանդանոցում է: Տեղի իշխանությունները Ուլյանովսկի շրջանի բոլոր ձեռնարկատերերին կոչ են արել շտապ դադարեցնել ալկոհոլ պարունակող խնձորօղի վաճառելը մեծածախ և մանրածախ կետերում և հանրային սննդի կետերում: 

 

Նշյալ կեղծ խմիչքից երկու մարդ է թունավորվել նաեւ Ուդմուրտիայում: Նրանց վիճակը գնահատվում է ծանր։ Քննիչները հարցաքնննում են Սամարայի շրջանից ձեռնարկատիրոջը, որն այս թունավորման գործով կասկածյալ է:

 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մահացու թունավորում է եղել սիդրից ՌԴ  Ուլյանովսկի և Սամարայի մարզերում:  Քննչական կոմիտեն էլ  հայտնել էր որ Սամարայի շրջանից գործարար է ձերբակալվել Ուլյանովսկի շրջանի բնակիչների սիդրից թունավորման գործով:

Քաղաքականություն

Պատահարներ