Ինձ զանգել են՝ բողոքը հետ վերցնելու հարցով․ Աշոտ Փաշինյան

Աշոտ Փաշինյանի ենթադրյալ առևանգման գործով մեղադրյալ, 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրը՝ Գայանե Մարտիրոսյանի՝ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Մարտիրոսյանի կալանքի տնային կալանքով փոխարինելու որոշումը կբողոքարկի։ Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, դատական նիստի ժամանակ հայտարարել է գործով մեղադրող դատախազը։

 

«Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն օրինական եւ պատճառաբանված չէ, ինչի համար վճռաբեկ բողոք կներկայացվի։ Խափանման միջոց կալանքի հիմքերն առկա են՝ նոր հանցանք կատարելը։ Միայն կալանքն  է ի զորու սույն փուլում ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը: Մարտիրոսյանի՝ կալանավայրում գտնվելու ժամանակ զոհված զինծառայողների ծնողներից մեկը՝ Վիգեն Ազատյանը, զանգահարել է Աշոտ Փաշինյանին եւ հորդորել ԶԼՄ-ներով հայտարարել մեջբերում եմ․ «իրենց հետ կապ չունես, որ մեր խոսքը համապատասխանի»։ Բացի այդ, Աշոտ Փաշինյանին ասել են, որ եթե այս անգամ չի հաջողվել նրան տեղափոխել «Եռաբլուր», մյուս անգամ կտանեն»,- նշել է  դատախազը։

 

Աշոտ Փաշինյանը զերծ է մնացել  Մարտիրոսյանի խափանման միջոցի հարցով դիրքորոշում հայտնելուց՝ նշելով, որ դա իրավաբանների գործն է։

 

«Հաստատում եմ, որ ինձ զանգահարել է Վիգեն Ազատյանը, ով այդ օրը եղել է դատարանի բակում Գայանե Մարտիրոսյանի հետ։ Հաստատում եմ, որ եղել են փորձեր իմ նկատմամբ դիմումս հետ վերցնելու համար»,- նշել է Աշոտ Փաշինյանը։

 

Նշենք, որ ավելի վաղ դատարանում Աշոտ Փաշինյանը ասել է, որ ապրում է Գարեգին Նժդեհ փողոցում և չի աշխատում։

Քաղաքականություն