«Մոսկվան մտադիր չէ ԵԱՏՄ–ի որոշ երկրների հետ համագործակցել մյուսների հաշվին». Գրիզլով
Ռուսաստանը մտադիր չէ համագործակցել ԵԱՏՄ երկրներից որևէ մեկի հետ ի վնաս միավորման մյուս մասնակիցների։ Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս հայտարարությունն արել է Մինսկում ՌԴ դեսպան Բորիս Գրիզլովը։
«Այն փաստը, որ Բելառուսն ու Ռուսաստանը ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ Միութենական պետության մասնակիցներ են, չի նշանակում, որ մեր երկիրը որևէ սահմանափակում ունի Հայաստանի, Ղազախստանի և Ղրղզստանի հետ փոխգործակցության համարժեք մակարդակի հասնելու հարցում։ Ուզում եմ ընդգծել, որ Ռուսաստանը մտադիր չէ համագործակցել որևէ մեկի հետ ի վնաս մյուսների», – ասել է Գրիզլովը։
ՌԴ դեսպանն ընդգծել է, որ Մոսկվայի համար կարևոր է շարունակել ամրապնդել արդեն իսկ կայացած կապերը հայ, ղազախ և ղրղըզ բարեկամների հետ, որոնց հետ պատմական և մշակութային խոր կապեր կան։
Հիշեցնենք, որ ԵԱՏՄ կազմում ընդգրկված են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:
Նմանատիպ հոդվածներ
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը կոչով դիմել է Փաշինյանին
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC-Armenian National Committee of Canada) հատուկ հաղորդագրութմամբ իր խորը հիասթափությո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավ...
ՀՀ փոխվարչապետի գրասենյակը մանրամասնել է` ինչ քայլեր են քննարկվել Մոսկվայում
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ հանդիպմանը փոխըմբռնում է ձեռք բերվել մաքսային և սահմանային վերահսկողության ոլ...
Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հանդիպումն ավարտվեց
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ա...