Մեսսին պաշտոնապես հայտնել է ՊՍԺ-ից հեռանալու մասին
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պաշտոնապս հայտարարել է ՊՍԺ-ից հեռանալու մասին։
«Ուրախ եմ, որ հնարավորություն ունեցա ներկայացնելու ՊՍԺ-ն։ Ինձ դուր էր գալիս այս թիմում խաղալը նման հիանալի խաղացողների կողքին: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին Փարիզում խաղալու մեծ փորձի համար»,- ասել է Մեսսին։
Մեսսին ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 74 հանդիպում և երկու մրցաշրջանում խփել է 32 գոլ։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում հաղորդվում էր, որ Մեսսին կարող է կարիերան շարունակել ամերիկյան «Ինտեր Մայամի» ակումբում, Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալ» թիմում կամ վերադառնալ «Բարսելոնա»։
Նմանատիպ հոդվածներ
Հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս եկավ Ֆրանսիայի բաց առաջնության քառորդ եզրափակիչ
Ֆրանսիայի բաց առաջնության 1/8 եզրափակիչում Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը 4 սեթում՝ 1։6, 6։4, 9։7, 4...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անձրևի տակ հաղթանակը տոնելով. «Ուրարտուն» դարձավ Հայաստանի գավաթակիր
Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում երեկ կայացավ Հայաստանի գավաթի եզրափակիչ «Շիրակ»-«Ուրարտու» հանդիպումը...
Արթուր Դավթյանը՝ ոսկե մեդալակիր. World Challenge Cup
Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը Բուլղարիայի...
Բրոնզ է, բայց ինձ համար ոսկու արժեք ունի. Հռիփսիմե Խուրշուդյան
Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ, 87 կգ քաշային Հռիփիսմե Խուրշուդյանը երկամարտի 227 կգ արդյունքով (107+120 կ...