Քաղաքականություն

Թրամփը մեկնաբանել է Ջո Բայդենի ընկնելը

Թրամփը մեկնաբանել է Ջո Բայդենի ընկնելը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի ընկնելը Կոլորադոյի ռազմաօդային ուժերի ակադեմիայի շրջանավարտների շնորհավորանքի արարողության ժամանակ, ասել է, որ միջադեպը…

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի ընկնելը Կոլորադոյի ռազմաօդային ուժերի ակադեմիայի շրջանավարտների շնորհավորանքի արարողության ժամանակ, ասել է, որ միջադեպը «ոգեշնչող չէ»։ Այս մասին հայտնում է Fox News-ը։

 

Հեռուստաալիքը նշում է, որ Թրամփը Բայդենի ընկնելու մասին իմացել է լրագրողներից, ովքեր խնդրել են նրան մեկնաբանել այս իրավիճակը։ 

 

«Իսկապե՞ս ընկել է։ Հուսով եմ, որ նա չի տուժել, նա պետք է զգույշ լինի»,- ասել է Թրամփը:

 

The New York Times-ը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ընկնելը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայի բեմում նոր հարցեր է առաջացնում նրա ֆիզիկական վիճակի վերաբերյալ։

 

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ԱՄՆ ռազմաօդային ուժերի ակադեմիայում ավարտական արարողության ժամանակ սայթաքել է և ընկել գետնին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250