ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինայի ԶՈՒ-ն հարվածել է Շեբեկինոյին. զոհվել են քաղաքացիական անձինք
Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Շեբեկինոյի շրջանի Մասլովա Պրիստան գյուղի ճանապարհի մի հատվածին։ Արկի բեկորները հարվածել են տարածքով անցնող մեքենաներին: Այս մասին գրում է Readovka-ն:
Նահանգապետ Գլադկովի խոսքով՝ մեքենաներից մեկում երկու կին է եղել, նրանք ստացած վնասվածքներից տեղում մահացել են։
«Երկրորդ մեքենայում երկու տուժած է եղել: Մի տղամարդ բեկորային վնասվածքներ է ստացել կրծքավանդակին, երկրորդը՝ ստորին վերջույթների բեկորային վնասվածքներ։ Նրանք ծանր վիճակում տեղափոխվել են թիվ 2 քաղաքային հիվանդանոց, ցուցաբերվում է անհրաժեշտ բուժօգնություն»,- ասել է մարզպետը։
Հաղորդվում է, որ ուկրաինացի զինյալները գնդակոծել են Վոլոկոնովսկի շրջանը և Վալույսկի քաղաքային շրջանը։ Տուժածներ չկան, սակայն կան մասնավոր շինությունների, գազատարի, էլեկտրահաղորդման գծերի ավերածություններ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բելգորոդի սահմանին մարտեր են ընթանում
Ռուսաստանի և Ուկրաինայի սահմանին մարտ է ընթանում: Այս մասին գրում է Readovka-` հավելելով, որ Շեբեկինոյում (Բելգորո...
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղեկատվությունն է տարածել: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Պաշտպանության...
Ադրբեջանի ՊՆ-ն կրկին ապատեղեկատվություն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 1-ի ժամը 10։00-ի սահմաններում կրակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Օդեսան` գիշերային հրթիռակոծությունից հետո
Ռուսական զինված ուժերը գիշերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի վրա։ Հաղորդվում է, որ երեք մարդ զոհվել է, առնվազն 13...