Կուրսկի մոտ ուկրաինական ԱԹՍ-ներ են խոցվել

ՌԴ Կուրսկի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտարարել է մի քանի ուկրաինական անօդաչու թռչող սարքերի ոչնչացման մասին։ Հունիսի 2-ի գիշերը նա թելեգրամյան իր ալիքում գրել է, որ անօդաչուները խոցվել են Կուրսկի մոտ հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, գրում է RTVI-ը։ 

«Կուրսկի բնակիչներին խնդրում ենք հանգստություն պահպանել, քաղաքը գտնվում է մեր զինվորականների հուսալի պաշտպանության ներքո։ Կասկածելի առարկաներ հայտնաբերելու դեպքում խնդրում ենք հայտնել 112-ին»,- ասել է մարզի ղեկավարը։ 

Baza-ն պնդում է, որ Կուրսկը գնդակոծվել է գիշերը։ Ալիքը հայտնել է «անհայտ օբյեկտի» մասին, որը հարվածել է Սոյուզնայա փողոցում գտնվող հինգ հարկանի բնակելի շենքին։ Baza-ն հրապարակել է վնասված մուտքի և մոտակայքում հայտնաբերված երկարավուն առարկայի լուսանկարները։ 

Հունիսի 1-ի երեկոյան նահանգապետ Ստարովոյտը խոսել է Կուրսկում անօդաչու թռչող սարքի հարձակման մասին։ Նրա խոսքով՝ անօդաչու թռչող սարքը զինամթերք է նետել ենթակայան, արդյունքում Գոգոլևկա գյուղը հոսանքազրկվել է։ 

Քաղաքականություն

Պատահարներ