«Արցախը հայկական է, Նիկոլը՝ թուրքական». Գլենդելում բազմահազարանոց բողոքի ակցիա է անցկացվել
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի հայ համայնքի ներկայացուցիչները բազմահազարանոց բողոքի ակցիան են արել՝ ընդդեմ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու որոշման։
Ակցիան անցկացվել է հունիսի 1-ին, այն մեկնարկել է Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի աղոթքով։ Նա նաև ելույթ է ունեցել` նշելով, որ հայ ժողովուրդի համար այսօր պահն օրհասական է, քանի որ վտանգված են Արցախը, Հայաստանը, պետականությունն ու հայ ժողովուրդը։
«Բոլորս պետք է սատարենք Արցախի մեր քույրերին և եղբայրներին։ Պետք է դիմենք աշխարհի բոլոր ատյաններին` ՄԱԿ–ի անվտանգության խորհրդին, միջազգային կազմակերպություններին։ Անհապաղ պետք է բացել Լաչինի ճանապարհը, մեր քույրերի և եղբայրների դեմ մարդասիրական աղետ է «կախված»` գազ չկա, լույս չկա, ուտելիք չկա, բենզին չկա։ Օրը ցերեկով ցեղասպանություն է. Ադրբեջանը կամ պետք է ցեղասպանի հայ ժողովրդին, կամ հայաթափի Արցախը։ Մենք պետք է սատար կանգնենք մեր Արցախ աշխարհին»,– ասել է Սրբազան հայրը։
Նա շեշտել է, որ ոչ ոք իրավունք չունի այնպիսի որոշում կայացնի, որտեղ Արցախը Ադրբեջանի կազմում է, դա հայոց հիմնական օրենքին հակառակ է և անընդունելի։ Պարգև Սրբազանը վստահեցրել է` այսօր վտանգի տակ է նաև Հայաստանը։
Ելույթից հետո մեկնարկել է երթը, որի ժամանակ ամերիկահայերը վանկարկել են «Առանց Նիկոլ Հայաստան», «Արցախը հայկական է, Նիկոլը՝ թուրքական», «Նիկոլ դավաճան», «Ազատ, անկախ Արցախ», «Տեր ենք մեր հայրենիքին»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները քաղաքացու հանդեպ բռնություն են կիրառել և բերման ենթարկել
Քիչ առաջ Auroranews- ն ահազանգ է ստացել, որ Երևանի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող «Բելլաջո» ռեստորանի առջև, ոստիկանները քա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կոյուղաջրերը լցվել են մայթերն ու շենքի նկուղները». Մուրացան փողոցի բնակիչ
Երևանի Մուրացան փողոցի գլխավոր կոյուղին խցանված է ու դրա պատճառով բոլոր դիտահորերը մինջև վերև լցաված են, պարունակություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանին սխա՞լ են զեկուցում. փոսալցման և գծանշման աշխատանքներն ավարտված չեն
Տիգրան Ավինյան ձեզ զեկուցելուց մեկ դուրս է գալիս որ դուք սխալ եք, մեկ զեկուցում են գծանշման աշխատանքները ավարտված են այն...
Անչափահասին ծեծած քրեականի պետը 2 ամսով կալանավորվել է
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմու...