ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մակրոնը անպատասխան թողեց հայ–ադրբեջանական հակամարտությանը վերաբերող հարցը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ անպատասխան թողեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարցի:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը: Այն տեղի կունենա Երեւանի ժամանակով 16:30-ին:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Պրահայում հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովից հետո կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: Նույն օրը հանդիպել էին նաև Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները:
Նշենք նաեւ, որ եթե Պրահայում կայացած գագաթնաժողովին մասնակցում էին 44 երկրների մասնակիցներ, այս անգամ նրանց թիվը 47-ն է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ բանավեճ է սկսվել Փաշինյանի և Ալիևի միջև
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Փաշի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոչիում ընթանում է Փաշինյան-Պուտին հանդիպումը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ–ում կգործի, երբ հստակ ընդգծի ՀՀ տարածքը». Փաշինյան
ՀԱՊԿ առաքելությունը ՀՀ տարածքում չի գործում մի պարզ պատճառով, քանի որ ըստ էության չի մատնանշում, թե որն է իր պատկերացրած...
Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հանդիպումն ավարտվեց
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ա...