Պաշտոնաթող լինելուց հետո վարչապետի գրասենյակի համար տարեկան վարձավճարեը վճարելու է պետությունը
ՀՀ վարչապետը դեռ պաշտոնաթող չէ, բայց արդեն վիրտուալ գրասենյակ ունի, որն ունի վիրտուալ աշխատողներ` միանգամայն իրական աշխատավարձերով։ ՀՀ կառավարության նիստում այսօր ընդունված որոշումներից մեկով հաստատվեցին ՀՀ պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ապագա աշխատակիցների աշխատավարձերի չափերը։
Ըստ այդմ` նրանց նախատեսվում է վճարել ամսական 507 520, 407 680 և 274 560 դրամ աշխատավարձ։ Գրասենյակն ունենալու է 3 աշխատակից, այսինքն` աշխատավարձի տարեկան ֆոնդը կազմելու է 14,8 մլն դրամ` չհաշված պաշտոնաթող վարչապետի կենսաթոշակը` վարչապետի գործող աշխատավարձի 70 տոկոսի չափով և գրասենյակի ընթացիկ գործունեության հետ կապված ծառայությունների և ապրանքների ձեռքբերման համար անհրաժեշտ գումարը, որի հաշվարկը ներկա փուլում, ըստ կառավարության, հնարավոր չէ իրականացնել:
Փոխարենը հաշվարկվել է, որ գրասենյակի համար վարձակալվող տարածքի տարեկան վարձավճարը պետական բյուջեի համար կարժենա տարեկան 2 մլն դրամ։
Հատկանշական է, որ որոշումն ընդունվում է այն նիստում, որին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա չէ արտերկրում գտնվելու պատճառով։
Հիշեցնենք` «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքը փոփոխվել էր 2022 թվականի մայիսին։ Դրանով պաշտոնաթող նախագահների գրասենյակներին ավելացվել էր պաշտոնաթող վարչապետի գրասենյակի ինստիտուտը:
Օրենքի փոփոխությունից հետո ամրագրվել է, որ պաշտոնաթող նախագահներին տրամադրվելում է անձնական պետական պահպանություն՝ 7 տարի ժամկետով, պաշտոնաթող վարչապետներին` 10 տարի ժամկետով։ Բայց անհրաժեշտության դեպքում ժամկետները կարող են երկարաձգվել։
Պաշտոնաթող վարչապետին ևս, ինչպես նախագահներին, տրամադրվելու է կահավորված գրասենյակ, ավտոմեքենա, 3-հոգանոց աշխատակազմ և վարչապետի գործող աշխատավարձի 70 տոկոսի չափով կենսաթոշակ։
Բացի այդ, պաշտոնաթող նախագահի ու վարչապետի՝ մեկ տարվա ընթացքում այլ պետություններ կատարվող մինչև 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ծախսերի ընթացքում նրանց պահպանությունը ևս ապահովվելու է պետության հաշվին` ՊՊԾ աշխատակիցներին վճարելով գործուղման գումարներ։
Նմանատիպ հոդվածներ
Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հանդիպումն ավարտվեց
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ա...
Մոլդովայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը
Մոլդովայում կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հայտնում Баграмян 26 տելեգր...
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը կոչով դիմել է Փաշինյանին
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC-Armenian National Committee of Canada) հատուկ հաղորդագրութմամբ իր խորը հիասթափությո...
Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3–ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծ...