Կուրսկի մարզում ԱԹՍ-ի գրոհից հետո գյուղ է հոսանքազրկվել
Անօդաչու թռչող սարքի գրոհից հետո Կուրսկի մարզում գյուղ է հոսանքազրկվել։ Այս մասին գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը հայտնել է ենթակայանի վնասի մասին՝ Սուդժանսկի շրջանի տարածքում անօդաչու թռչող սարքի գրոհից հետո։
«Եվս մեկ հարձակում Ուկրաինայից խաղաղ բնակիչների վրա: Սուդժանսկի շրջանի Գոգոլևկա գյուղը հոսանքազրկվել է անօդաչու թռչող սարքից ենթակայան նետված զինամթերքի հետևանքով: Գյուղի բնակիչները մնացել են առանց էլեկտրականության»,- գրել է Ստարովոյտը իր թելեգրամյան ալիքում:
Միևնույն ժամանակ նա հավելելե է, որ գյուղի էլեկտրամատակարարումը շուտով կվերականգնվի։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ ՀՀ ՊՆ հայտարարությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարա...
Հայ զինծառայողների առևանգումը կատարվել է Շիկահողից 2-3 կմ հյուսիս-արևելք․ «Հետք»
Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ենթադրյալ առեւանգումը, ըստ «Հետքի» երեք աղբյուրների, տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջա...
Արցախի ՊԲ-ի պատասխանը՝ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը: Այս մասին հաղորդագրություն...
Ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր․ Արցախի ՊՆ
Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝...