Կիևի զինուժի կողմից Շեբեկինոյի հրետակոծության հետևանքով տուժածների թիվն ավելացել է․ Գլադկով
Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Բելգորոդի շրջանի Շեբեկինո քաղաքի հրետակոծության հետևանքով վիրավորների թիվը հասել է հինգի, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։ Այս մասին գրում է ТАСС-ը։
Լրատվամիջոցն ավելի վաղ հայտնել էր, որ Բելգորոդի մարզում մայիսի 31-ի լույս հունիսի 1-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերի կողմից Շեբեկինո քաղաքի հրետակոծության ժամանակ 2 մարդ վիրավորվել է։
Վյաչեսլավ Գլադկովը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրետակոծությունը շարունակվել է մեկ ժամ։
«Նախնական տվյալներով կա երկու տուժած, մեկ տղամարդ՝ ձախ վերին վերջույթի տրավմատիկ ամպուտացիայով, վիճակը ծանր է»,- գրել էր Գլադկովը։
Նա հավելել էր, որ երկրորդ տուժածի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Տղամարդն ինքնուրույն է դիմել կենտրոնական շրջանային հիվանդանոց։
Նմանատիպ հոդվածներ
Հայ զինծառայողների առևանգումը կատարվել է Շիկահողից 2-3 կմ հյուսիս-արևելք․ «Հետք»
Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ենթադրյալ առեւանգումը, ըստ «Հետքի» երեք աղբյուրների, տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջա...
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ ՀՀ ՊՆ հայտարարությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարա...
Արցախի ՊԲ-ի պատասխանը՝ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը: Այս մասին հաղորդագրություն...
Մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ
Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ընթանում...