«Այսօր շատ կարևոր հանդիպում է տեղի ունենալու, մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել». Շառլ Միշել
Այսօր շատ կարեւոր հանդիպում է տեղի ունենալու, ես հանդիպելու եմ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 1-ին, Մոլդովայում Եվրոպական քաղաքական համայնքի երկրորդ գագաթնաժողովի բացման արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
«Մենք որոշակի առաջընթաց ենք գրանցել, եւ ես հույս ունեմ, որ այս հանդիպմանը կհաստատենք ընդհանուր կամքը՝ կարգավորելու հարաբերությունները երկու երկրների միջեւ»,-ասել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս գագաթնաժողովի շրջանակներում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նխագահ Իլհամ Ալիեւի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հնգակողմ հանդիպումը: Այն տեղի կունենա Երեւանի ժամանակով 16.30-ին:
Հիշեցնենք, որ նախորդ տարի Պրահայում հոկտեմբերի 6-ին Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովից հետո կայացել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: Նույն օրը հանդիպել էին նաև Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները:
Նշենք նաեւ, որ եթե Պրահայում կայացած գագաթնաժողովին մասնակցում էին 44 երկրների մասնակիցներ, այս անգամ նրանց թիվը 47-ն է:
Նմանատիպ հոդվածներ
Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հանդիպումն ավարտվեց
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ա...
Մոլդովայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը
Մոլդովայում կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հայտնում Баграмян 26 տելեգր...
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը կոչով դիմել է Փաշինյանին
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC-Armenian National Committee of Canada) հատուկ հաղորդագրութմամբ իր խորը հիասթափությո...
Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3–ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծ...