Ուկրաինան ԱՄՆ-ին վստահեցրել է, որ ՌԴ-ի վրա հարվածների դեպքում ամերիկյան զենք չի օգտագործվի․ Քիրբի
ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիրբին վերահաստատել է, որ Սպիտակ տունը չի սատարում ուկրաինական բանակի հարվածները Ռուսաստանի տարածքին։ Խոսնակն այս մասին խոսել է CNN-ին տված հարցազրույցում։
Իր խոսքով՝ ուկրաինական կողմն ԱՄՆ-ին վստահեցրել է, որ նման հարվածների համար չի օգտագործի Միացյալ Նահանգներից ստացված զենքերը։
«Մենք մտադիր ենք շարունակել տրամադրել այն, ինչ նրանց անհրաժեշտ է ինքնապաշտպանության և իրենց տարածքը՝ ուկրաինական հողը պաշտպանելու համար, միևնույն ժամանակ մենք չենք սատարում ՌԴ տարածքի վրա հարձակումները»,- ասել է նա։
Իր խոսքով՝ ամերիկյան կողմը համաձայն է, որ ուկրաինացիներն ինքնապաշտպանվելու իրավունք ունեն և վերջին ամիսներին բացի Ուկրաինային օգնելը որիշ ոչինչ չի արել։
«Մենք ասացինք, որ չենք ցանկանում խրախուսել կամ նպաստել հարձակումներին Ռուսաստանի ներսում, քանի որ չենք ցանկանում, որ պատերազմը վերաճի ավելի մեծ բռնության, քան այն, ինչին արդեն բախվել է ուկրաինացի ժողովուրդը»,- ասել է Պետդեպի խոսնակը։
Նմանատիպ հոդվածներ
Հայ զինծառայողների առևանգումը կատարվել է Շիկահողից 2-3 կմ հյուսիս-արևելք․ «Հետք»
Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ենթադրյալ առեւանգումը, ըստ «Հետքի» երեք աղբյուրների, տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջա...
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ ՀՀ ՊՆ հայտարարությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարա...
Արցախի ՊԲ-ի պատասխանը՝ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը: Այս մասին հաղորդագրություն...
Մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ
Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ընթանում...