Մոսկվային մոտենալիս մի քանի ԱԹՍ-ներ են խոցվել․ պատկան մարմինները՝ տեղի ունեցածի մասին
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը թելեգրամյան իր ալիքում հայտնել է, որ քաղաք թռչող անօդաչու թռչող սարքերի հետևանքով զոհեր չկան։
Նրա խոսքով, մայիսի 30-ի առավոտյան անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մի քանի շենքերում փոքր վնասներ են հասցվել։
«Այս պահին ոչ ոք լուրջ վնասներ չի կրել»,- գրել է քաղաքապետը։
Նա հավելել է, որ քաղաքի բոլոր արտակարգ ծառայությունները դեպքի վայրում են և պարզում են միջադեպի հանգամանքները։
Նա նաև հորդորել է վստահել միայն պաշտոնական աղբյուրներին։
Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոնյովը ասել է, որ այսօր առավոտյան Մոսկվայի շրջանի որոշ շրջանների բնակիչները լսել են պայթյունների ձայներ, երբ գործել է հակաօդային պաշտպանությունը։ Նրա խոսքով՝ Մոսկվային մոտենալով մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել։
Նմանատիպ հոդվածներ
Մեր պետությունը անդունդի եզրին է, որն ամեն կերպ ուզում են փլուզել․ Ռուբեն Վարդանյան
Այս իրավիճակում մենք բոլորս նույն նավակի մեջ ենք՝ անկախ անձի կարգավիճակից։ Պետք է թողնել ամեն ինչ եւ պաշտպանել Հայրենիքը...
Իլհամ Ալիևը սպառնում է ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Հայկական կողմը՝ Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկության մասին
Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ Sputnik Արմ...
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր պաշտոնական էջում շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվ...