Կոսովոյում բախումների հետևանքով վիրավորվել է ՆԱՏՕ-ի ավելի քան 40 զինվորական
Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին իր թվիթերյան էջում հայտնել է, որ ՆԱՏՕ-ի (KFOR) հովանու ներքո գործող Միջազգային անվտանգության ուժերի անդամներից 11 իտալացի զինվոր վիրավորվել է մասամբ ճանաչված Կոսովոյում տեղի ունեցած բախումների ժամանակ։
Նրա խոսքով՝ նրանցից երեքի վիճակը «բավականին ծանր» է։ Սակայն, ինչպես նշել է նախարարը, «այդ զինվորականների կյանքին ոչինչ չի սպառնում»։
ANSA գործակալության տվյալներով՝ ընդհանուր առմամբ վիրավորվել է KFOR-ի 41 զինծառայող։
Մայիսի 29-ին Կոսովոյի Զվեցանի մունիցիպալիտետում բախումներ են տեղի ունեցել սերբ ցուցարարների և անվտանգության ուժերի միջև։ Կոսովոյում ՆԱՏՕ-ի առաքելության KFOR-ի ներկայացուցիչները ցուցարարների դեմ մահակներ, լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ են կիրառել, իսկ Կոսովոյի ոստիկանության հատուկ ստորաբաժանումները՝ հրազեն։ Ի պատասխան՝ ցուցարարները սկսել են քարեր ու ծանր առարկաներ նետել ուժայինների ուղղությամբ։
Արդյունքում տուժել է առնվազն 50 մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Հայ զինծառայողների առևանգումը կատարվել է Շիկահողից 2-3 կմ հյուսիս-արևելք․ «Հետք»
Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ենթադրյալ առեւանգումը, ըստ «Հետքի» երեք աղբյուրների, տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջա...
Արցախի ՊԲ-ի պատասխանը՝ Ադրբեջանի ՊՆ-ի տարածած ապատեղեկատվության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում տարածել է երկրորդ ապատեղեկատվությունը: Այս մասին հաղորդագրություն...
Մարտական դիրքեր սնունդ մատակարարող 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է. ՀՀ ՊՆ
Մայիսի 26-ին՝ ժամը 19:00-ից, մարտական դիրքեր սնունդ մատակարարող ՀՀ ԶՈՒ 2 զինծառայողի հետ կապն ընդհատվել է: Ընթանում...
Բացարձակ սուտ է․ ՀՀ ՊՆ-ն հերքում է դիվերսիոն-ներթափանցման փորձի մասին ադրբեջանական մեղադրանքները
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ կապված ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածված տեղեկատվության հետ։...