Կհանդիպենք Հաագայում․ ԱՄՆ սենատորը՝ ՌԴ իշխանություններին
Ռուսական իշխանությունները ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմի նկատմամբ հետախուզում են հայտարարել ուկրաինական պատերազմի մասին նրա հայտարարություններից հետո: Հաղորդում է Ազատությունը։
Լինդսի Գրեհեմը ձեռնոց է նետել Ռուսաստանի իշխանություններին։
«Ահա, թե ինչ եմ առաջարկում իմ ռուս «ընկերներին», ովքեր ցանկանում են ձերբակալել և դատել ինձ՝ ռուսական ռեժիմը որպես ռազմական հանցագործներ դատապարտելու համար։ Ես կենթարկվեմ Միջազգային քրեական դատարանի իրավասությանը, եթե դուք ենթարկվեք դրան», - ասել է Գրեհեմը։
«Ներկայացրեք ձեր լավագույն փաստարկները: Կհանդիպենք Հաագայում», - հավելել է նա։
Սենատորի նկատմամբ հետախուզում հայտարարելու առիթը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Գրեհեմի հանդիպման տեսագրությունն էր, որում սենատորը, իբր նշում է, որ պատերազմում ռուսների մահը ԱՄՆ-ի փողերի հաջող օգտագործում է։
Սակայն, ավելի ուշ պարզվեց, որ տեսանյութը մոնտաժված է, և հանդիպման ամբողջական ձայնագրության մեջ մեկը մյուսի հետևից չեն հնչում Գրեհեմի արտահայտությունները ռուսների մահվան և փողի ներդրման մասին։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ–ն ողջունում է Փաշինյանի համարձակ հայտարարությունը
Եվրամիությունը ողջունում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` մայիսի 22-ին արած համարձակ հայտարարությունը և սահմանազատման ուղղ...
Վերքերի ապաքինումը ժամանակ է պահանջում. Միշելը՝ Քիշնևում Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
Սպասում եմ նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Հայաստան-Ադրբեջան կարգավորման բանակցությունների շարունակմա...
Տեղի է ունեցել Արմեն Գրիգորյանի և Ալիևի օգնականի մասնակցությամբ պանելային քննարկումը
Մայիսի 30-ին ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ «GLOBSEC 2023 Bra...
Ադրբեջանը հերթական ապատեղեկատվությունն է տարածել. Արցախի ՊԲ
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները մայիսի 29-ի լույս 30-ի գիշերը կրակ են բացե...