ԱԺ-ում կքննարկեն ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման հարցը

Վաղը հանդիպում կունենանք ՆԳՆ մեր գործընկերների հետ՝ ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման հետ կապված հարցը քննարկելու համար։ Այս մասին նշվում է ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ։

 

«ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ վաղը հանդիպում կունենանք ՆԳՆ մեր գործընկերների հետ՝ ավտոմեքենաների ապակիների թաղանթապատման հետ կապված հարցը քննարկելու համար»,- գրված է հայտարարության մեջ։ 

 

Նշենք, որ հունիսի 1-ից պարեկային ծառայողները և ճանապարհային ոստիկանները հայտնաբերելու են ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ տրանսպորտային միջոցները և վարչական պատասխանատվության են ենթարկելու նվազագույն աշխատավարձի քսանհինգապատիկի չափով։ Ներպետական օրենսդրության իրավադրույթների և Մաքսային միության տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ մեքենաների առջևի կողային ապակիների լուսաթափանցելիությունը պետք է կազմի առնվազն 70%: 


Մինչ Auroranews-ին ոստիկանությունից հայտնեցին, որ այս ամենը կարգավորվում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով, իրավաբանները հակադարձում են` պահանջը օրինական հիմք չունի: Auroranews-ը զրուցել է իրավաբաններ Արամազդ Կիվիրյանի և Գոհար Մելոյանի հետ: 

 

«Նույն Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը հստակ սահմանում է, որ տվյալ դեպքում այդ  լուսաթափանցելիությունը սահմանվում է Կառավարության որոշմամբ»,- նշել է Կիվիրյանը:

Քաղաքականություն