ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոսովոյի ալբանացիները, ՆԱՏՕ-ի ուժերի քողի տակ, գրավել են շրջանի վարչակազմերը
Կոսովոյի ալբանացիները, ՆԱՏՕ-ի ուժերի քողի տակ, գրավել են հյուսիսային շրջանների մունիցիպալիտետները՝ չնայած տեղի սերբերի դիմադրությանը։ Այս մասին հայտնում է Readovka տելեգրամյան ալիքը:
Կոսովոյում ՆԱՏՕ-ի կոնտինգենտի ուժերն արգելափակել են Զվեցանի, Լեպոսավիչի և Զուբին Պոտոկի մունիցիպալիտետների վարչական շենքերի մուտքերը, ինչը թույլ է տվել Կոսովոյի ալբանացիներին ազատորեն գրավել վարչակազմերը։ Տեղի սերբերը զանգվածաբար բողոքի ակցիա են իրականացնում կորդոնների դիմաց։
Սերբիայի Անվտանգության խորհրդի նիստից հետո տարածված հայտարարության մեջ ասվում է, որ ՆԱՏՕ-ի ուժերը, ի հեճուկս իրենց պարտավորությունների, անտեսել են Կոսովոյի անվտանգության ուժերի ագրեսիան և չեն կանխել Պրիշտինայի ինքնահռչակ իշխանությունների՝ իրենց վերահսկողության տակ առնելու փորձերը:
Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել էր, որ Կոսովոյում իրավիճակի սրացում է, քանի որ Կոսովոյի ալբանացի վարչապետ Ալբին Կուրտին փորձում է ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և գործում է միակողմանի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները քաղաքացու հանդեպ բռնություն են կիրառել և բերման ենթարկել
Քիչ առաջ Auroranews- ն ահազանգ է ստացել, որ Երևանի Մյասնիկյան փողոցի վրա գտնվող «Բելլաջո» ռեստորանի առջև, ոստիկանները քա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կոյուղաջրերը լցվել են մայթերն ու շենքի նկուղները». Մուրացան փողոցի բնակիչ
Երևանի Մուրացան փողոցի գլխավոր կոյուղին խցանված է ու դրա պատճառով բոլոր դիտահորերը մինջև վերև լցաված են, պարունակություն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Աշոտ Փաշինյանը նստում մեքենան
ՀՀ քրեական օրենսգրքի 191 -րդ հոդվածը (մարդուն առևանգելը)պատասխանատվություն է նախատեսում անձին առևանգելու համար,որը կատար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գայանե Հակոբյանը կալանավորվեց. փաստաբանը մանրամասներ է ներկայացրել
Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 20-ին, հրապարակում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյան...