Մենք թույլ չենք տա սպանել մեր ժողովրդին. Սերբիայի նախագահ
Պրիշտինայի նպատակն է իրար դեմ հանել Սերբիան և ՆԱՏՕ-ն։ Այս մասին այսօր հրատապ ուղերձով հայտնել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը։
«ՆԱՏՕ-ի առաքելությունը, հակառակ երաշխիքների, չի պաշտպանել սերբերին Կոսովոյում և Մետոհիայում։ Կոսովոյի հատուկ ջոկատայինները «Կալաշնիկով» ինքնաձիգից կրակ են բացել սերբերի վրա»,- ասել է նա։
Իր խոսքով` առնվազն մեկ մարդ վիրավորվել է։
«Սերբիան կանի հնարավոր ամեն ինչ Կոսովոյում խաղաղություն պահպանելու համար, բայց թույլ չի տա սպանել իր ժողովրդին»,-ասել է Սերբիայի նախագահ Վուչիչը։
Նա նաև հայտարարել է, որ երեքշաբթի առավոտյան հանդիպում է հրավիրում արեւմտյան հինգ երկրների ներկայացուցիչների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Մեր պետությունը անդունդի եզրին է, որն ամեն կերպ ուզում են փլուզել․ Ռուբեն Վարդանյան
Այս իրավիճակում մենք բոլորս նույն նավակի մեջ ենք՝ անկախ անձի կարգավիճակից։ Պետք է թողնել ամեն ինչ եւ պաշտպանել Հայրենիքը...
Իլհամ Ալիևը սպառնում է ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր պաշտոնական էջում շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվ...
Հայկական կողմը՝ Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկության մասին
Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ Sputnik Արմ...