Փաշինյանը կհանդիպի Միշուստինի հետ․ ՌԴ ԱԳՆ-ն ժամկետներ է նշել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ը բանակցություններ կվարի ռուս գործընկեր Միխայիլ Միշուստինի հետ: Alpha News-ի հաղորդմամբ՝ Մոսկվայում հայաստանցի փորձագետների մասնակցությամբ կլոր սեղանի ժամանակ տեղեկությունը հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների 4-րդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը, գրել է Սպուտնիկ Արմենիա-ն։
Այդ օրերին տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստը, ինչպես նաև Եվրասիական կոնգրեսը:
«Հունիսի 7-9-ը Միշուստինը կընդունի Նիկոլ Փաշինյանին։ Հնարավոր է` այստեղ ինչ-որ բան պատահի, չգիտեմ»,-ասել է նա` ավելացնելով, որ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ փաստաթուղթն արդեն պատրաստ է, որոշ տեխնիկական հարցեր են մնացել։
Դիվանագետը նշել է, որ մի քանի անգամ տեսել է փաստաթուղթը, այնտեղ ոչ էական խմբագրումներ կարվեն։
«Բայց առայժմ կողմերը չեն կարող վերջին քայլն անել։ Հույս ունեմ, որ մեկ շաբաթից այդ ամենը ինչ-որ գործնական հարթություն կանցնի, ու հնարավոր է, որ մեր առաջնորդները ևս մեկ անգամ հավաքվեն», - եզրափակել է նա։
Անդրադառնալով մայիսի 25-ին Մոսկվայում ՌԴ նախագահի հետ Հայաստանի վարչապետի հանդիպմանը՝ Պալտովը նշել է, որ զրույցը, որին ինքն անձամբ ներկա է եղել, կառուցողական է եղել: Փաշինյանն ու Պուտինը, նրա խոսքով, ավելի քան 2 ժամ զրուցել են։
Նմանատիպ հոդվածներ
Մեր պետությունը անդունդի եզրին է, որն ամեն կերպ ուզում են փլուզել․ Ռուբեն Վարդանյան
Այս իրավիճակում մենք բոլորս նույն նավակի մեջ ենք՝ անկախ անձի կարգավիճակից։ Պետք է թողնել ամեն ինչ եւ պաշտպանել Հայրենիքը...
Հայկական կողմը՝ Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկության մասին
Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ Sputnik Արմ...
Իլհամ Ալիևը սպառնում է ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր պաշտոնական էջում շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվ...