Ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Թուրքիան այլևս չեն ցանկանում, որ երկիրը անդամակցի Եվրամիությանը․ ԵԺԿ ղեկավար
Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) ղեկավար Մանֆրեդ Վեբերը Funke մեդիա խմբին տված հարցազրույցում ասել է, որ ո՛չ ԵՄ-ն, ո՛չ Թուրքիան այլևս չեն ցանկանում, որ երկիրը անդամակցի Եվրամիությանը։
«Վերջին տարիները ցույց տվեցին, որ սերտ գործընկերությունը կարևոր է, բայց ոչ ոք չի ցանկանում Թուրքիայի լիիրավ անդամակցությունը ԵՄ-ին», - մեջբերում է Վեբերի խոսքերը ТАСС-ը։
Նա հիշեցրել է, որ անդամակցության բանակցությունները սկսվել են 2005 թվականին, սակայն գործնականում սառեցված են արդեն մի քանի տարի։ Խորհրդարանականի խոսքով, այս գործընթացը պետք է ամբողջությամբ դադարեցվի, քանի որ այն ավելի շատ խանգարում է, քան օգնում ԵՄ-ի և Թուրքիայի հարաբերություններին։
Միաժամանակ Վեբերը նշել է, որ ԵՄ-ն պետք է համագործակցի Թուրքիայի հետ Ուկրաինայի, միգրացիայի և տնտեսության հարցում։
«Այժմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պետք է անհապաղ հավանություն տա Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»,- հավելել է ԵԺԿ ղեկավարը։
Նախօրեին նախագահական ընտրություններում Էրդողանը հաղթել էր ձայների 52%-ով։
Ավելի վաղ Politico-ն գրել էր, որ ասոցացման ընդլայնման դեպքում ԵՄ-ն պետք է ընտրություն կատարի Ուկրաինայի և Թուրքիայի միջև։
Նմանատիպ հոդվածներ
Մեր պետությունը անդունդի եզրին է, որն ամեն կերպ ուզում են փլուզել․ Ռուբեն Վարդանյան
Այս իրավիճակում մենք բոլորս նույն նավակի մեջ ենք՝ անկախ անձի կարգավիճակից։ Պետք է թողնել ամեն ինչ եւ պաշտպանել Հայրենիքը...
Հայկական կողմը՝ Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկության մասին
Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ Sputnik Արմ...
Իլհամ Ալիևը սպառնում է ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր պաշտոնական էջում շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվ...