Կոսովոյի դեպքերի ֆոնին Սերբիայի նախագահը հանդես կգա հրատապ ուղերձով
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երկուշաբթի երեկոյան հրատապ ուղերձ է հղելու երկրի քաղաքացիներին։ Այս մասին նշվում է պետության ղեկավարի մամուլի հաղորդագրության մեջ։
Կոսովոյի հյուսիսում բախումների ժամանակ ավելի քան 50 մարդ է տուժել։ Լրատվամիջոցը գրում է, որ Զվեչան քաղաքի քաղաքապետարանի շենքի դիմաց պայթյուններ են եղել, ավտոմեքենաներ են այրվում։
Սերբերը, ի նշան խաղաղ բողոքի, նստել են ուժայինների դիմաց։ Սակայն KFOR-ի աշխատակիցները սկսել են արցունքաբեր գազ կիրառել։
Հիշեցնենք՝ մայիսի 26-ի առավոտյան Կոսովոյի անվտանգության ուժերը ժամանել են չորս մունիցիպալիտետների քաղաքային վարչակազմերի շենքեր և փորձել գրավել դրանք։ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Կոսովոյում իրավիճակի սրման պատճառով սերբական բանակը հասցրել է առավելագույն պատրաստվածության։Մայիսի 28-ին Սերբիայի պաշտպանության նախարար Միլոշ Վուչևիչը հայտարարել է, որ Կոսովոյում լարվածությունը հասել է գագաթնակետին և կարող է վերածվել զինված հակամարտության։
Այսօր էլ հաղորդվել է, որ ՆԱՏՕ-ի ուժերը Կոսովոյում և Մետոհիայում արգելափակել են շրջանի հյուսիսում գտնվող քաղաքապետարանների մուտքերը: Մի քանի հարյուր մարդ հավաքվել է նահանգի հյուսիսում գտնվող տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի մոտ՝ պահանջելով դուրս բերել Կոսովոյի ոստիկանությունը և հետ կանչել նորընտիր ալբանացի քաղաքապետերին։
Նմանատիպ հոդվածներ
Մեր պետությունը անդունդի եզրին է, որն ամեն կերպ ուզում են փլուզել․ Ռուբեն Վարդանյան
Այս իրավիճակում մենք բոլորս նույն նավակի մեջ ենք՝ անկախ անձի կարգավիճակից։ Պետք է թողնել ամեն ինչ եւ պաշտպանել Հայրենիքը...
Հայկական կողմը՝ Կապանում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկության մասին
Հայկական կողմը դրական է արձագանքել Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ հյուպատոսություն բացելու առաջարկությանը։ Sputnik Արմ...
Իլհամ Ալիևը սպառնում է ուժի կիրառմամբ օկուպացնել ՀՀ ինքնիշխան նոր տարածքներ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը միջազգային հանրության ուշադրությունն է հրավիրում մայիսի 28-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ...
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան իր պաշտոնական էջում շնորհավորել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վերընտրվ...