«Չենք հավատում, որ Տիգրանաշենը կհանձնվի ադրբեջանական կողմին». համայնքի ղեկավար
«Առաջին անգամ ձեզանից եմ լսում, որ Տիգրանաշեն համայնքը անկլավի տեսքով պետք է հանձնվի, ինձ այդ մասին ոչինչ չեն ասել, ես տեղյակ չեմ»,- «Փաստինֆո» լրատվականի հետ զրույցում ասել է Արարատի մարզի Պարույր Սևակ խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Ստեփանյանը։
Նկատենք, որ հենց երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանն է հայտարարել, թե Հայաստանի տարածքային ամբողջականության 29,8 հազար քառակուսի կիլոմետրի մեջ Տիգրանաշենը և Տավուշի վեց գյուղերը ներառված չեն։ Հետեւապես, օրվա իշխանությունը համարում է, որ դրանք ՀՀ տարածքներ չեն ու քննարկում է Ադրբեջանին հանձնելու տարբերակը։
Լյուդվիգ Ստեփանյանն ասում է, թե Տիգրանաշեն համայնքում կյանքը շարունակում է ընթանալ իր բնականոն հունով, բնակիչները զբաղված են իրենց առօրյա հոգսերով։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք ներքաղաքական խիստ ակտիվ դարձած խոսակցությունները՝ անկլավների, այդ թվում նաև՝ Տիգրանաշենի հանձնման վերաբերյալ, որևէ տեսակի անհանգստություն չեն առաջացրել համայնքային ղեկավարության կամ բնակիչների մոտ, հատկապես, եթե այդ մասին, արդեն, անթաքույց խոսում է նաև երկրի վարչապետն՝ իր հրապարակային ելույթներում, Լյուդվիգ Ստեփանյանը պատասխանում է.«Չենք հավատում, որ նման բան կարող է տեղի ունենալ, որ Տիգրանաշենը կհանձնվի ադրբեջանական կողմին»։
Նմանատիպ հոդվածներ
Առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներն ահազանգում են․ ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանի կողմից մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներից Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մայիսի 27-ին ժամը 13:23-ին մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառա...
Անչափահասին ծեծած քրեականի պետը 2 ամսով կալանավորվել է
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
Սալմոնելա և մանրէներ տեղական հավի մսում. լաբորատոր փորձաքննության արդյունքները. «Հետք»
Մայիսի 16-ին լաբորատոր փորձաքննության է ներկայացվել տեղական արտադրության թարմ, պաղեցված հավերի 6 տեսակ։ Այս մասին...