«Աշոտ Փաշինյանի և Գայանե Մարտիրոսյանի գործը դատարանի տիրույթում է». փաստաբան
Աշոտ Փաշինյանի և զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Մարտիրոսյանի (Հակոբյանի) գործը դատարանի տիրույթում է։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնեց Մարտիրոսյանի փաստաբանական խմբի անդամ Հովսեփ Սարգսյանը։
«Ուրբաթ օրվա վիճակով գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ դատախազության համապատասխան դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին։ Եվ մեր ունեցած տեղեկություններով` գործով նյութերը այսօր մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարան։ Գործը թե ում մոտ է և ով է դատավորը՝ պաշտպանության կողմին հայտնի չէ»,–ասել է փաստաբանը։
Նրա խոսքով` նախաքննությունը տևել է բավականին կարճ` մայիսի 17–ից մինչև 25–ը։ 8 օր անց հայտարարվել է նախաքննության ավարտի մասին։
«Այդպիսով, նաև գործի նյութերն են տրամադրվել պաշտպանության կողմին և աննախադեպ նախանձելի հետևողականությամբ նախաքննությունն ավարտվել է, և այլևս գործը դատարանի տիրույթում է»,–ասել է Սարգսյանը։
Նա նաև հայտնեց, որ մինչև նախաքննության ավարտը հայտարարելը մինչդատական վարույթ իրականացնող մարմինը հայտարարել է նախկին հարուցված քրեական հետապնդումը փոփոխելու մասին` քրօրենսգրքի 191-րդ հոդվածի 2–րդ մասին առաջին կետով նոր քրեական հետապնդում հարուցելու մասով (Մարդուն առևանգելը անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ)։
Նմանատիպ հոդվածներ
Առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներն ահազանգում են․ ՀՀ ՄԻՊ
Ադրբեջանի կողմից մայիսի 26-ին առևանգված երկու հայ զինծառայողի հարազատներից Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծին ահազանգ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է
Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մայիսի 27-ին ժամը 13:23-ին մարվել է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառա...
Անչափահասին ծեծած քրեականի պետը 2 ամսով կալանավորվել է
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
Սալմոնելա և մանրէներ տեղական հավի մսում. լաբորատոր փորձաքննության արդյունքները. «Հետք»
Մայիսի 16-ին լաբորատոր փորձաքննության է ներկայացվել տեղական արտադրության թարմ, պաղեցված հավերի 6 տեսակ։ Այս մասին...